Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարել է. «Մենք ի գիտություն ենք ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը։ Աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ուսումնասիրելու վերջին զարգացումների պայմաններն ու հետևանքները։ Ակնկալում ենք, որ Ադրբեջանն անշեղորեն կկատարի ստանձնած պարտավորությունները և կռիվները կդադարեն անմիջապես և ընդմիշտ։ Ինչպես նշել էինք ավելի վաղ, Թուրքիան պետք է հեռու մնա հակամարտությունից։
Մշտապես կապի մեջ եմ եղել Հայաստանի ԱԳ նախարարի հետ՝ տեսնելու, թե Կանադան ինչպես կարող է շարունակել աջակցել հայ ժողովրդին այս ամենաբարդ ժամանակներում, որի հետ ունենք ամուր կապեր և ընդհանուր արժեքներ։
Բոլոր կողմերը պետք է բանակցեն տևական և խաղաղ կարգավորման հասնելու համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով»։